Երևանում 33-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է CPS բենզալցակայանի մեջ․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Համլետ Դ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է թիվ 15/1 հասցեում գործող CPS բենզալցակայանի վահանակին, էլեկտրասյանը և կոտրել դրանք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Համլետ Դ.-ն տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *