Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող զենքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել, հաղորդում է SANA-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Իդլիբ նահանգի Սարմադա քաղաքի շրջանում։ Դեպքի պատճառը դեռևս չի հաստատվել։ SANA գործակալության տվյալներով՝ պահեստում պահվում էին զենք և զինամթերք, որոնք մնացել էին 2011-ից մինչև 2024 թվականը երկրում շարունակված ապստամբությունից և քաղաքացիական պատերազմից հետո։

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության փրկարարները և Սիրիական Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները շարունակում են որոնել փլատակների տակ մնացած մարդկանց։ Associated Press-ի լուսանկարիչը, որը եղել է դեպքի վայրում, հայտնել է, որ այնտեղից արդեն դուրս էին բերվում զոհվածների մարմինները։
Պայթյունից հետո դեպքի վայրի շրջանում բարձրացել է սև ծխի սյուն, իսկ տեսագրություններում նաև լսվում են մի քանի հաջորդական պայթյունների ձայներ։
