Սերբիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ


Աշխարհ


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է հանրապետության ընթացիկ գումարման Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարանի) արձակման և հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրությունների նշանակման մասին որոշումները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կառավարության առաջարկի հիման վրա ստորագրում եմ  հրամանագիր Ժողովրդական սկուպշչինայի արձակման մասին։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։  Հայտարարում եմ խորհրդարանի պատգամավորների  ընտրությունների անցկացման մասին և դրանք նշանակում եմ հոկտեմբերի 25-ին», – հայտարարել է Վուչիչը ազգին հղած ուղերձում։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *