Կալուգացի Սամո ձեր թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես․ Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական սուր անդրադարձն է կատարել ընտրակաշառքի գործով ձերբակալված Գոհար Ղումաշյանի («Կալուգացի Սամոյի» թիմակից) պարզաբանումներին։ Պատգամավորի ձևակերպմամբ՝ ընդդիմադիր դաշտում իրական «կրկես» է սկսվել։

Այն բանից հետո, երբ բացահայտվեց, որ վետերան Ռոզալիա Աբգարյանի ծննդյան օրը հունիսի 17-ին է (ընտրություններից 10 օր հետո), ընդդիմադիր թիմը հանդես է եկել նոր, աբսուրդային բացատրությամբ։ Ըստ Ղումաշյանի՝ հեռուստացույցը ոչ թե այս տարվա, այլ նախորդ տարվա հունիսի 7-ի ծննդյան նվերն էր, որը որոշել էին տալ հիմա՝ ապրիլին։

«Ասում է՝ անցած տարվա հունիսի նվերը այս տարի գարնանն էի տալիս։ Ֆանտաստիկ է, ասենք՝ ընդամենը 10 ամիս է անցել, հեչ, հեչ…»,- հեգնել է Ալեքսանյանը։

Պատգամավորը դիմել է անձամբ Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ իր քաղաքական թիմը վերածվել է ներկայացումներ տվող խմբի, որն արժանի է միայն ծաղրի։

«Ձեր քաղաքական թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես։ Եթե դուք որոշեք ներկայացումներ տալ ձեր իսկ կողմից 15 տարում կառուցած կրկեսի շենքում, այնտեղ ձեր ներկայացմանը ուղղակի անշլագ կլինի»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *