ԱԷՄԳ-ն Սիրիայի նկատմամբ հանել է միջուկային պարտավորությունների խախտման վերաբերյալ մեղադրանքները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը դադարեցրել է 2011 թվականի բանաձևի գործողությունը, որով Սիրիան ճանաչվում էր իր միջուկային անվտանգության ոլորտում ստանձնած պարտավորությունները խախտող, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով դիվանագետներին։

Որոշումն ընդունվել է կոնսենսուսով այն բանից հետո, երբ սիրիական իշխանությունները ԱԷՄԳ-ի փորձագետներին երկրի առանցքային միջուկային օբյեկտներ մուտք գործելու հնարավորություն են ապահովել։

Ըստ դիվանագետների՝ ընդունված փաստաթղթում նշվում է Սիրիայի ներկայիս կառավարության համագործակցությունը գործակալության հետ։

2011 թվականի բանաձևում ԱԷՄԳ-ն եզրակացրել էր, որ Սիրիան չի կատարում երաշխիքների մասին համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։

Կառավարիչների խորհրդի ներկայիս որոշումն, ըստ էության, Դամասկոսից հանում է ավելի քան տասը տարի ուժի մեջ եղած՝ այդ պարտավորությունները չկատարելու մեղադրանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *