ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Պետրոս Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի քննչական համապատասխան ստորաբաժանումում փաստաթղթեր են կազմվել։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաշվեկշռում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *