Աշխատանքային այցով Լեհաստանում է գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը

Սեպտեմբերի 7-ից աշխատանքային այցով Լեհաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը։  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է ցուցադրական վարժանքի:

Էդվարդ Ասրյանը ներկա է եղել նաև Կելցեի սպառազինության միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։ 

ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *