«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. Էդուարդ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի դիմանա

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՔՊ-ն, Աբովյանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, համայնքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է, քանի որ գործող համայնքապետին` Էդուարդ Բաբայանին, համարում են Ծառուկյանի մարդը:

Ինչպես տեղեկացանք, կանգ են առել Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա: Նա աբովյանցի է, երդվյալ ՔՊ-ական, երիտասարդ:

Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում բացառապես Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի գրառումներն են եւ իշխանական լրատվամիջոցների հրապարակումները: Սակայն Աբովյանում նրան ոչ ոք չի ճանաչում, եւ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի կարող դիմանալ, քանի որ առանձնապես կենսագրություն էլ չունի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *