Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել (վիդեո)

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողի։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ 

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է օգոստոսի 5-ից սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող 23-ամյա մի երիտասարդ։ 

Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

https://www.youtube.com/watch?v=A0WQGSScJSA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *