Հինգշաբթի առավոտյան նավթի գները փոքր-ինչ նվազում են նախորդ օրվա ակտիվ աճից հետո, որը պայմանավորված էր Մերձավոր Արևելքում հակամարտության սրման մտահոգություններով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նոյեմբերյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց $100,88 գնով, ինչը $0,33-ով (0,33%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման մակարդակից։ Չորեքշաբթի դրանք աճել էին $3,29-ով (3,4%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց $101,21-ի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է $0,09-ով (0,09%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց $95,96-ի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր $3,02-ով (3,25%)՝ մինչև մեկ բարելի դիմաց $96,05։