Օսլոյում հրաժեշտ են տվել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ին


Աշխարհ


Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը։ Նա վախճանվել էր 89 տարեկան հասակում։

Նորվեգիայի երկարամյա միապետին հրաժեշտ տալու համար երկիր էին ժամանել Եվրոպայի թագավորական ընտանիքների բազմաթիվ ներկայացուցիչներ և եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ։

Հրաժեշտի արարողությունն անցկացվել է Օսլոյի մայր տաճարում։

Հարալդ V-ի դագաղի հետևից քայլել են երեք եվրոպական միապետներ՝ Նորվեգիայի նոր թագավոր Հակոնը, Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը և Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը։ Նրանց թագավորական ընտանիքները երկար տարիներ սերտ հարաբերություններ են պահպանել։

Հուղարկավորությանը ներկա են եղել Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման։ Օսլո էր ժամանել նաև Նիդերլանդների նախկին թագուհի Բեատրիքսը, որը 1980-2013 թվականներին զբաղեցրել է գահը, ինչպես նաև նրա թոռնուհին՝ գահաժառանգ արքայադուստր Կատարինա-Ամալիան։

Շվեդիայի գահաժառանգ արքայադուստր Վիկտորիան, որը Հարալդ V-ի սանիկն էր, արարողության ընթացքում ընթերցել է Ասիզիի Սուրբ Ֆրանցիսկոսի աղոթքը։ Նա Հարալդին անվանել է «քեռի» և իր համար օրինակելի անձնավորություն։

Սգո արարողությանը մասնակցել են նաև Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը և թագուհի Սիլվիան։

Նորվեգիա էին ժամանել նաև Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան։ Հուղարկավորության արարողությանը մասնակցել են նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Սգո միջոցառումներին մասնակցելու համար Օսլո էին ժամանել նաև Ֆինլանդիայի, Լիտվայի, Մոլդովայի, Չեխիայի և եվրոպական այլ երկրների ղ-եկավարներ։

Հարալդ V-ը Նորվեգիայի գահին էր 1991 թվականից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *