Սյունիքում 33-ամյա վարորդը ծեփամածիկով բարձված Isuzu բեռնատարով դուրս է եկել ճանապարհից և շրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում 33-ամյա Սարգիս Փ.-ն իր վարած «Isuzu» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ծեփամածիկով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *