Ավտովթար՝ Լոռիում․ կա 2 զոհ, 2 վիրավոր | ՄԱՄՈՒԼ.ամ

Ավտովթար՝ Լոռիում․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

«DAF» բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում՝ ամրաններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *