Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, ԶԼՄ- ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրանք մեղադրում են առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև այդ նպատակով կաշառք տալու և ստանալու մեջ։
«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։