Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. ՀՎԿԱԿ

Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։

Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել քաղաքացիներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *