Կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ


Բիզնես


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզ քաղաք Գորիսի Քրիստափորի 1ա հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։
 
ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
 
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
 
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *