Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն


Աշխարհ


Հորմուզի նեղուցով փոխադրվող նավթի և նավթամթերքի ծավալը կազմում է օրական մոտ 11 միլիոն բարել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Յոթ օրվա ընթացքում նեղուցով նավերով դուրս տարվող նավթի և նավթամթերքի միջին ծավալը կազմել է օրական 11 միլիոն բարելից փոքր-ինչ պակաս։ Եվս 3–5 միլիոն բարել օրական անցնում է նեղուցը շրջանցող խողովակաշարերով», – ասել է նա Bloomberg TV-ին տված հարցազրույցում։

Ռայթի պնդմամբ՝ ԱՄՆ ռազմանավերը օգնում են նավերին անցնել Հորմուզի նեղուցով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *