Հրաչուհի Ջինանյանի անվան պուրակ Երևանում


Մշակույթ


Երեւանի ավագանու որոշմամբ Չարենցի փողոցի հ.40 հասցեի և Երևանի հ.8 մանկապարտեզի հարակից պուրակը կոչվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի անվամբ։

Դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչուհի Ջինանյանը Հանրային ռադիոյում աշխատել է 1941 թվականից, եղել հաղորդավարուհի, ապա խմբագիր ու ռեժիսոր։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի հ.40 հասցեի և Երևանի հ.8 մանկապարտեզի հարակից պուրակն անվանակոչել դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի անվամբ՝ «Հրաչուհի Ջինանյանի անվան պուրակ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է որոշման մեջ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *