ԱՄՆ-ն կշարունակի զբաղվել Իրանի «տնտեսական խեղդմամբ». Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում ուժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև։

Այս մասին Էկվադոր կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք կարծում, թե որևէ մեկն Իրանին տրամադրում է մի բան, որը փոխում է ընթացիկ իրադարձությունների դինամիկան կամ պարամետրերը», – Ռուբիոյի խոսքերն է մեջբերում Associated Press գործակալությունը։

Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի զբաղվել Իրանի «տնտեսական խեղդմամբ» և նրա արտաքին առևտրային ու ֆինանսական կապերի սահմանափակմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *