Օրերս Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը:
Արվեստագետը երեխաների հետ ժամանել է գերեզմանատուն: Այս կարեւոր օրը ընկերոջն աջակցելու համար ժամանել են Մարինա Յուդաշկինան, Օլեգ եւ Վիկտորյա Շելյագովը, Անդրեյ Մալախովը, Իրինա Վիները, Վլադիմիր Վինոկուրը, Տատիանա Նավկան եւ այլք:
Ֆիլիպ Կիրկորովը հուզիչ ելույթ է ունեցել եւ վերջում չի կարողացել զսպել արցունքները. «Ծնողների մահը վերջին դասն է, որ նրանք տալիս են մեզ»