Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտեի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Բիշքեկի քաղաքային դատարանը Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախկին ղեկավար Կամչըբեկ Տաշիևին դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ 2 տարի պայմանական ազատազրկմամբ։

Ինչպես հաղորդում է 24kg-ն, այս մասին դատական նիստից հետո հայտարարել է փաստաբան Լաթըպբեկ Նուրալիմովը։

Նրա խոսքով՝ դատարանը մեղադրանքն «Իշխանության բռնի զավթումից» վերաորակել է «Ընտրական իրավունքի խոչընդոտում»։

Նմանատիպ դատավճիռ է կայացվել նաև նախկին գլխավոր դատախազի, խորհրդարանի նախկին խոսնակի և մյուս մեղադրյալների նկատմամբ։

Ավելի վաղ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը Տաշիևին և մյուս մեղադրյալներին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ 3 տարի պայմանական ազատազրկմամբ։ Դատավճիռը բողոքարկել են և՛ մեղադրողները, և՛ պաշտպանության կողմը։

Դատախազությունը պահանջել է, որ յուրաքանչյուր մեղադրյալ դատապարտվի 9 տարվա ազատազրկման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *