Տնտեսական ազդակները, հանրության սպասումներն ու ծայրահեղականների վերելքը Գերմանիայում

Հայաստանյան իշխանությունները երկիրն ուղղորդում են դեպի ԵՄ։ Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել իրավիճակը ԵՄ համար մեկ տնտեսությունում՝ Գերմանիայում։

Մասնավորապես, երկրի արևելքում վերջերս անցկացված ընտրություններում հաղթանակ են տարել աջ ծայրահեղականները, որոնց գաղափարախոսությունը մոտ է նացիստական գաղափարախոսությանը։ Սա ցույց է տալիս, որ հասարակության մեջ դժգոհություն մեծ ալիք կա, և անհրաժեշտ են անհապաղ փոփոխություններ։ Դժգոհության հիմնապատճառներից են նաև տնտեսական գործոնները։

2026 թ․ սեպտեմբերի սկզբի տվյալները վկայում են, որ Գերմանիայում տնտեսական սպասումները որոշ չափով բարելավվում են, սակայն դեռևս մնում են թույլ և չեն վերացրել վերջին տարիների կուտակված դժգոհությունը։ NIM/GfK սպառողական կլիմայի ցուցիչը սեպտեմբերին աճել է մինչև -26.6՝ նախորդ -29.4-ից։

Սպառողների տնտեսական սպասումները կազմել են -3.9, իսկ խոշոր գնումներ կատարելու պատրաստակամությունը՝ -9.8։

Միաժամանակ խնայելու հակումը բարձր է՝ 15.5։ Այս համադրությունը ցույց է տալիս, որ տնային տնտեսությունները նույնիսկ  եկամտային սպասումների որոշակի բարելավման պայմաններում շարունակում են զգուշավոր մնալ։


ԵՄ-ն կարող է կորցնել 300 հազար աշխատատեղ չինական մատակարարումների պատճառով


Բիզնեսում նույնպես նկատվում է վերականգնում․ IFO-ի բիզնես սպասումների ինդեքսը (ifo Business Expectations Index)  օգոստոսին բարձրացել է 86.8-ից մինչև 89.1, իսկ ընդհանուր բիզնես կլիման՝ 88.8։

Արևելյան Գերմանիայում սպասումների ինդեքսը հասել է 91.3-ի։ Այնուամենայնիվ, ցուցանիշները դեռևս ցածր են 2015թ․ բազային մակարդակից, ինչը նշանակում է, որ վերականգնումը դեռ չի վերածվել լայնածավալ տնտեսական լավատեսության։

Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ Նացիստական կուսակցության օգտին բողոքականների տված ձայների աճը մեծապես պայմանավորված է երկրում տիրող տնտեսական «հուսահասությամբ» և անորոշությամբ։ Սակայն, իրավիճակը սրում են նաև միգրացիայի, ինքնության և իշխանությունների նկատմամբ անվստահության հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *