Ամիօ բանկն աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվեց ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։

Հանդիպման խոսնակն էր Ամիօ բանկի Ուսուցման և զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանը, որն ուսանողների հետ խոսեց անձնական բյուջեի և խնայողությունների, ֆինանսական նպատակների, բանկային ու թվային ծառայությունների անվտանգ օգտագործման, ինչպես նաև ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու մասին։

Միջոցառումն անցկացվեց «Միասին՝ հանուն ֆինանսապես գրագետ հասարակության» կարգախոսի ներքո։

Ամիօ բանկը կարևորում է ֆինանսական գրագիտության զարգացումը և մշտապես աջակցում է այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։ Ֆինանսական գիտելիքներն ու պատասխանատու ֆինանսական վարքագիծը տեղեկացված և ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու կարևոր հիմք են։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Էլ․ հասցե՝ [email protected]

Հեռ․՝ +374 10 59 20 20

amiobank.am


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *