Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Սև ծովում անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել օտարերկրյա բեռնատար նավ, որի անձնակազմում եղել են նաև Ադրբեջանի քաղաքացիներ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 9-ին TEDY նավի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացիներ Ասլան Ալիևը և Ասիմ Գասիմովը զոհվել են, իսկ Իմրան Նովրուզովն ու Ռաուֆ Ալիևը վիրավորվել են։
Վիրավորները տեղափոխվել են Ուկրաինայի Չեռնոմորսկ քաղաքի հիվանդանոց։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ համակարգում է նրանց բուժման, Ադրբեջան վերադարձի և զոհվածների հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և կոչ արել քաղաքացիներին խուսափել ռազմական գործողությունների գոտիներ և անվտանգության անկայուն իրավիճակ ունեցող շրջաններ մեկնելուց ու այնտեղ աշխատելուց։