Հուսիները գրավել են Կարմիր ծովում եմենական կարևոր նավահանգիստներից մեկը՝ սպառնալով նավթի համաշխարհային մատակարարումներին

Հուսիները վերահսկողության տակ են առել Կարմիր ծովի ափին գտնվող եմենական Մոխա նավահանգստային քաղաքըհաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա հուսիներին ակտիվացնել հարձակումները ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ուղղությամբ, որը կապում է Կարմիր ծովն ու Ադենի ծոցը։ Մերձավոր Արևելքի նավթի զգալի մասը դրանով է տեղափոխվում Եվրոպա։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան, պակիստանցի միջնորդների միջոցով, արդեն իսկ Իրանին է փոխանցել ճգնաժամի սրում թույլ չտալու պահանջ։ Թեհրանը պատասխանել է՝ հայտարարելով, որ չի վերահսկում հուսիներին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *