Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ տեղեկացնելով, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է հանրապետությունում և այժմ բաշխման փուլում է։

Նախարարի փոխանցմամբ՝ Երևանի բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում պատվաստանյութն արդեն հասանելի է, հաջորդ շաբաթվանից այն կլինի նաև մարզային պոլիկլինիկաներում։ Բացի այդ, գործելու են նաև շարժական կետեր։

«Չկորցնե՛ք ճիշտ ժամանակը, պատվաստվե՛ք և կանխարգելե՛ք գրիպի բարդությունները»,- գրել է Անահիտ Ավանեսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *