Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուսներից մեկը

Պաշտպանության նախարարի բանակային կորպուսներ այցի մասին հատնում են սոցիալական ցանցերում գերատեսչության էջերը։

Նախարարը եղել է ամրացված շրջանների շինհրապարակներում, զորամասերում, բանակային դիրքում:
Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հրաձգարան և հետևել ստորաբաժանումներից մեկի կրակային պատրաստության պարապմունքներին:

Այնուհետև Սուրեն Պապիկյանը հանդիպել է վարժական հավաքների մասնակիցների հետ:
Այցի ավարտին բանակային կորպուսի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *