Լիբանանի և Իսրայելի բանակցությունները տեղի կունենան Հռոմում սեպտեմբերի 15-16-ին․ Al Jazeera

Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները սեպտեմբերի 15-16-ին Հռոմում կանցկացնեն բանակցությունների ութերորդ փուլը՝ նվիրված հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկություններով՝ կողմերը կքննարկեն լիբանանյան բանակի վերահսկողության տակ գտնվող հարավային շրջաններում նոր «պիլոտային գոտիների» ստեղծումը։

Սեպտեմբերի 4-ին Իսրայելը բարի կամքի դրսևորում է արել՝ գերությունից ազատ արձակելով հինգ հոգանոց խմբի, ինչը նպաստել է երկկողմ շփումների վերսկսմանը։

Ինչպես հայտարարել է հանրապետության վարչապետ Նավաֆ Սալամը, Լիբանանի կառավարությունը կշարունակի բանակցային գործընթացը, որպեսզի հասնի երկրի ամբողջ տարածքից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանը և բնակչության անվտանգ վերադարձին հարավ։

Հիշեցնենք, որ նախորդ փուլը տեղի է ունեցել օգոստոսի 4-6-ը։ Այն ընդհատվել էր Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի կողմից իրականացված զինված հրահրման պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *