Նեթանյահուն հանձնարարել է «Հաարեց» թերթի դեմ դատական հայց ներկայացնել


Աշխարհ


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր փաստաբաններին հանձնարարել է «Հաարեց» թերթի դեմ դատական հայց ներկայացնել։ Թերթը գրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներխուժումից մի քանի օր առաջ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդը Նեթանյահուին նախազգուշացրել էր այդ հարձակման հնարավորության մասին։

«Հաարեց»-ը հրապարակել է Շլոմի Էլդարի ու Ռութ Յուվալի «Պատանդներ. մոռացության 843 օր» գրքից հատվածներ, որտեղ ասվում է, որ ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանը 2023 թվականի սեպտեմբերին հեռախոսով զրուցել է Նեթանյահուի հետ։ Նա նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի այն ժամանակվա առաջնորդ Յահյա Սինվարը լայնածավալ գործողություն է ծրագրում։

Սակայն Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ «վարչապետը մինչեւ հոկտեմբերի 7-ը ԱՄԷ-ից որեւէ նախազգուշացում չի ստացել»։ Այնտեղ հրապարակումը գնահատել են որպես «չարագուշակ դավադրություն»։ Նեթանյահուն մտադիր է թերթի դեմ դատարան դիմել զրպարտության համար։

«Հաարեց» թերթը, որը հայտնի է վարչապետի հասցեին իր կոշտ քննադատությամբ, պնդում է, որ իր հրապարակումը համապատասխանում է իրականությանը։ Այն մերժել է զրպարտության մեղադրանքները՝ հայտարարելով, որ «այս հայցի միակ նպատակը նրան քննադատող լրագրողներին լռեցնելն է»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *