«Սպառնալիքը կանխվել է». Տուսկը՝ Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանային անցակետերի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումների մասին

Լեհաստանը սեպտեմբերի 10-ի գիշերը կանխել է Ուկրաինայի հետ իր
սահմանային անցակետերից մեկի դեմ ուղղված սպառնալիքը, հայտարարել է Լեհաստանի վարչապետ
Դոնալդ Տուսկը։

Տուսկը չի մանրամասնել, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը, սակայն
ասել է, որ հաջողվել է դա կանխել Ուկրաինայի հետ համագործակցության շնորհիվ։

Տուսկը նշել է, որ Ռուսաստանը արդեն դիմել է սադրիչ հարձակումների
սահմանային անցակետերի վրա, օրինակ՝ Մոլդովայում։ «Մենք սպասում ենք նմանատիպ գործողություններ
Ուկրաինայի հետ սահմանային անցակետերի դեմ նաև այլ երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում»,-
ասել է Լեհաստանի վարչապետը։

Տուսկի
խոսքով՝ ինքը ԿՀՎ-ից ստացել է «բավականին ճշգրիտ զեկույց» առաջիկա ամիսներին
հնարավոր զարգացումների վերաբերյալ։ «Լեհաստանը և ամբողջ Եվրոպան պետք է պատրաստ
լինեն իրադարձությունների տարբեր զարգացումների՝ կապված ոչ միայն ռուս-ուկրաինական
ճակատում տիրող իրավիճակի, այլև ԵՄ արևելյան թևի երկայնքով ստեղծված իրավիճակի
հետ»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *