
Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1604 թվականին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում։ Լինելով Արարատյան դաշտի ամենաբերրի բնակավայրերից մեկը և Երևանի բերդի հիմնական մատակարարը՝ գյուղը ենթարկվեց կատարյալ ավերածության։
Այդ աղետալի գաղթի ժամանակ մարդիկ նախընտրեցին փրկել ու իրենց հետ տանել ոչ թե կահ-կարասին, այլ ձեռագիր Ավետարաններն ու սրբությունները, որոնցից մի քանիսն այսօր պահվում են Մատենադարանում։
Հայաթափումից հետո գյուղը վերանվանվեց Ջաֆարաբադ և բնակեցվեց թյուրքական ցեղերով, մինչև 19-րդ դարում տեղահանվածների ժառանգները կարողացան վերադառնալ Հայրենիք և վերականգնել Արգավանդի պատմական անունն ու կյանքը։
Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները` տեսանյութում:
Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան»: