Եվրամիության հատուկ ներկայացուցիչն այցելել է օկուպացված Արցախ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է օկուպացված Արցախ։

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները երկօրյա այցով գտնվելու են Արցախում և հարակից տարածքներում։ Նրանց ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

Այցելությանը մասնակցում է 58 երկրի և միջազգային 9 ընկերության 150 անդամից բաղկացած պատվիրակություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *