Ուկրաինայում ավելի քան 60 պատգամավոր կոռուպցիոն գործով է անցնում


Հարեվաններ


Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն՝ ՆԱԲՈՒ-ն, հետաքննություն է իրականացնում ավելի քան 60 պատգամավորի նկատմամբ, հայտնում է Financial Times-ը։

Բյուրոյի ներկայացուցիչ Ալեքսանդր Աբակումովը նշել է, որ պատգամավորների թվի աճը կարող է քաղաքական ռիսկեր ստեղծել, քանի որ նրանք բավարար ձայներ կարող են ունենալ օրենսդրությունը փոխելու համար։

Մի շարք պատգամավորներ ՆԱԲՈՒ-ին մեղադրում են քաղաքական գործիք դառնալու մեջ, ինչը կառույցը հերքում է։ FT-ի գնահատմամբ՝ հետաքննությունները խորացնում են Ուկրաինայում բարձրակարգ պաշտոնյաների պակասը և դանդաղեցնում խորհրդարանի աշխատանքը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *