Փաշինյանն ու Միրզիյոևը խոսել են առևտրատնտեսական կապեն ընդլայնելու հետևողական քայլերի մասին


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետևողական զարգացման։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *