Ղարաբաղ գնացած դիվանագետների խմբին միացել է նաեւ ԵՄ ներկայացուցիչը


Հարեվաններ


Ադրբեջանն ու Հայաստանը մտել են խաղաղության նոր դարաշրջան, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտվել է։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ և շարժվում ենք այդ ուղղությամբ», – ընդգծել է նա։

Հաջիևը նաև նշել է, որ Բաքուն կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նաեւ հայտնում են, որ Ղարաբաղ գնացած դիվանագետների խմբում  է նաեւ Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Նախօրեին նա բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Գրոնոյից բացի կան նաեւ 58 երկրի եւ 9 միջազգային կազմակերպության 150 ներկայացուցիչներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *