Մենք սահմանազատման ծրագիր չունենք, հողերը հետ բերելու ծրագիր ունենք․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Փաշինյանը ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք» ու հանձնել։ Մենք դա չենք թողնում։
  • Մենք հիմա մշակում ենք լուրջ ծրագրեր, որ այդ գոտին սարքենք տուրիստական կենտրոն, արտադրություններ ունենանք այնտեղ, որպեսզի ժողովուրդը իր հայրենիքից դուրս չգա։
  • Մենք ընդհանրապես սահմանազատման ծրագիր չունենք, մենք մեր հողերը հետ բերելու ծրագիր ունենք։
  • ՀԷՑ-ի մասով մի՛ անհանգստացեք։ ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը, իրենք էլ ոչ մի բան չեն կարողանալու անել։
  • Հայաստանը չունի գազի աղբյուրները դիվերսիֆիկացնելու հնարավորությունը, Նիկոլ Փաշինյանն ունի։
  • Դե բերեք ռուսական բազայի փոխարեն թուրքական բազա դրեք․ մի բազա պետք է․ այդ բազան կա, հիմա կա՛մ ռուսներն են, կա՛մ թուրքերն են, որոշե՛ք։
  • Շատ արագ հետ կբերեինք մեր գերիերին՝ մեր հնարավորություններով։
  • Մեր փողոց մարդ հանելու համար, տրիգեր պետք չի, տրիգերը պետք է փոփոխություն անելու համար։
  • Մարդիկ ուզում են ապրել իրենց հայրենիքում, արարել իրենց հայրենիքում, մենք էլ կօգնենք զարգացնել այդ հայրենիքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *