Yerevan Music Night-ը՝ այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակում

«Yerevan Music Night» երաժշտական երեկոն սեպտեմբերի 12-ին կրկին կանցկացվի Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Միջոցառման ընթացքում KAMI Friends խումբը կներկայացնի «Առաջին ստուդիա» հատուկ երաժշտական ծրագիրը։ Երեկոյի ընթացքում մեկ բեմում կհամախմբվեն հանրությանը հայտնի և սիրված արտիստներ։

Երաժշտական երեկոն կանցկացվի 15:00-ից մինչև 23:00-ն։

Միջոցառման մուտքն ազատ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *