Եթե նրանք ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք․ Ուկրաինան պատրաստ է․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է և կարող է արձագանքել ռուսական ուժերի հարվածներին և գործողություններին:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եթե նրանք ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք: Եթե Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումներ լինեն, նույնը կտեսնեն Ռուսաստանում»,- խոստացել է նա։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ միշտ աջակցել են խաղաղ այլընտրանքին՝ երկխոսության՝ ընդգծելով եռակողմ բանակցություններ անցկացնելու կարևորությունը:

«Սակայն եթե Մոսկվան չի ցանկանում ավարտել պատերազմը, ապա գործընկերները պետք է այդ խնդիրը լուծելու միջոց գտնեն»,- հավելել է Զելենսկին, ընդգծել նաև Սև ծովով սննդամթերի մատակարարումներն ապահովելու և էներգետիկ զինադադար հաստատելու կարևորությունը։

Նա կոչ է արել Վաշինգտոնին նոր և հզոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կտրելու Մոսկվային պատերազմը ֆինանսավորելու միջոցներից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *