Չինաստանի արտահանումը օգոստոսին աճել է 25 տոկոսով

Չինաստանի արտահանումը 2026 թվականի օգոստոսին աճել է 25 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Reuters-ի տվյալներով՝ ներմուծումն էլ ավելացել է 28.2 տոկոսով։
Արտահանման աճին մեծապես նպաստել է բարձր տեխնոլոգիական արտադրանքի և արհեստական բանականության հետ կապված ապրանքների նկատմամբ արտաքին պահանջարկը։ Չինաստանի բարձր տեխնոլոգիական արտահանումը արժեքային արտահայտությամբ ավելացել է 42.9 տոկոսով։

Օգոստոսին Չինաստանի առևտրային հավելուրդը կազմել է 119.09 միլիարդ դոլար։ Տվյալների հրապարակումից հետո երկրի տարեկան առևտրային հավելուրդը կարող է գերազանցել 1 տրիլիոն դոլարը։
Միաժամանակ Չինաստանի ներքին տնտեսությունը շարունակում է բախվել թույլ սպառման, ներդրումների դանդաղման և անշարժ գույքի շուկայի խնդիրների հետ։ Այս պայմաններում արտահանումը շարունակում է մնալ տնտեսական աճի կարևոր հենարանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *