Մենք դեռ ամենամյա կդարձնենք այս մրցաշարը. Փաշինյանը՝ Tour of Armania-ի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ամենամյա դարձնել Tour of Armania միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:

Փաշինյանն այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Tour of Armania-ի վերջին՝ երևանյան փուլի մեկնարկը տրված է, արդեն մեկ շրջան անցել են, հիմա երկրորդ շրջանն են անցնելու, մեր ոստիկանությունն ապահովում է մրցաշարի բնականոն ընթացքը։ Կարծում եմ, որ սա մեծ իրադարձություն է, ամեն դեպքում, մարդկանց տրամադրությունը լավ է, և ասում են, որ շատ ուրախ են, որ նման մրցաշար է մեկնարկում Հայաստանում, և մենք դեռ ամենամյա կդարձնենք այս մրցաշարը, որը Երևանի և Հայաստանի համար շատ կարևոր իմիջային նշանակություն ունի։ Երևի տեղյակ եք, որ Հայաստանի թիմն էլ մասնակցում է մրցաշարին»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ մեծ հաճույքով գնացել է՝ հետևելու մրցաշարի եզրափակիչ հատվածին։

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *