Որ մենք հեծանիվ ենք քշում, ընդդիմությունը կռիվ ա անում, լավ սպորտ ա. Փաշինյանը հետևում է Tour of Armenia մրցաշարին

Մայրաքաղաքում ընթանում է «Tour of Armenia»-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը: Հայաստանի 4 մարզով անցնելուց հետո աշխարհի տարբեր երկրների 16 պրոֆեսիոնալ թիմերի հեծանվորդները սկսել են պայքարը մայրաքաղաքի սրտում. նրանք կփորձեն հաղթահարել 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտը՝ անցնելով 10 շրջան:

Մրցափուլին հետևում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Տեսեք՝ ինչ սիրուն ա»:

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել երթուղին, խոսել Հայաստանի և Երևանի համար մրցաշարի կարևորության, նման մասշտաբի մրցույթ կազմակերպելու դժվարության մասին, ցույց տվել, թե ինչպես են ոստիկանները ծառայություն իրականացնում, իսկ շտապօգնության մեքենաները սլանում հեծանվորդների հետևից՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար:

«Որ մենք հեծանիվ ենք քշում, ընդդիմությունը կռիվ ա անում, լավ սպորտ ա»,- նշել է նա:

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *