Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ հանդիպման. Պեսկով

Ռուսաստանը ակնկալում է, որ մոտ ապագայում տեղի կունենա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպում՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։

Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ կողմերն արդեն քննարկել են կարգավորման հարցերը, սակայն այս պահին նոր առաջարկներ չկան։ Պեսկովը նշել է, որ նախատեսվող հանդիպման ընթացքում կողմերը պետք է քննարկեն նոր տարբերակները։

«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *