Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը և Իրանի ծովային շրջափակումը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի ներկայացրել կարգավորման «միասնական առաջարկ»: Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social-ում:

Թրամփի գրառման համաձայն՝ Պակիստանի ղեկավարությունը խնդրել է ԱՄՆ-ին երկարաձգել հրադադարի ռեժիմն այնքան ժամանակ, մինչև Թեհրանը «կկարողանա միասնական առաջարկ մշակել»: «Այդ պատճառով ես հրաման եմ տվել մեր զինված ուժերին շարունակել շրջափակումը և մնացած բոլոր առումներով մնալ պատրաստ գործողությունների, և, հետևաբար, երկարաձգում եմ հրադադարը այնքան ժամանակ, քանի դեռ չի ներկայացվել նրանց առաջարկը և բանակցություններն այս կամ այն կերպ չեն ավարտվել»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *