Վրաստանը կհետևի ԱՄՆ-ի կողմից իրանական ավիաընկերությունների նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի ընդլայնված պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև ավիաընկերություններ, որոնք ներկայումս թռիչքներ են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև։ԱՄՆ-ի ընդլայնված պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև ավիաընկերություններ, որոնք ներկայումս թռիչքներ են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև։ Այդ պատճառով Վրաստանը, ինչպես նախկինում, կգործի միջազգային պատժամիջոցների ռեժիմին լիարժեք համապատասխանությամբ։
Վրաստանի իշխանությունները նշել են, որ օտարերկրյա ավիաընկերություններին երկրի շուկա մուտք գործելու թույլտվություն տրամադրելիս հաշվի են առնում ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեխանիզմները։
ԱՄՆ-ը սեպտեմբերի 8-ին նոր պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ՝ թիրախավորելով մի շարք իրանական ավիաընկերություններ և դրանց գործունեությանը աջակցող ընկերություններ։