Խաչը պետք է ապրի․ Արամ Ա Կաթողիկոսի ուղերձը Խաչվերացի տոնի առթիվ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Խաչվերացի տոնի առթիվ ուղերձ է հղել՝ անդրադառնալով Խաչի խորհրդին և քրիստոնյայի կյանքում դրա նշանակությանը։

Արամ Ա Կաթողիկոսի խոսքով՝ Խաչը միայն քրիստոնեական կրոնը խորհրդանշող նշան կամ պատմական իրադարձության հիշատակ չէ։ Այն, ըստ նրա, անհուն սիրո, գերազանց զոհողության և անմնացորդ ծառայության խորհրդանիշ է։

«Գողգոթայի բարձունքին խաչն ու Խաչյալը միավորվեցին՝ դառնալով սիրո, զոհողության և ծառայության հավերժական պատգամ»,- նշել է Կաթողիկոսը։

Նա ընդգծել է, որ բավարար չէ միայն խաչով զարդարել եկեղեցիները, տներն ու կրծքերը։

«Խաչը պետք է ապրի, նրա պատգամը պետք է արտացոլվի մեր կյանքում»,- ասել է Արամ Ա Կաթողիկոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *