Թրամփը Զելենսկիին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ում վառելիքի արտադրության օբյեկտներին հարվածները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դադարեցնել Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության օբյեկտների ուղղությամբ հարվածները։

«Զելենսկին պետք է միայն մեկ բան անի՝ դադարեցնի հարվածներ հասցնել Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրությանը։ Նա միտումնավոր վառելիքի դեֆիցիտ է ստեղծում»,– ասել է Թրամփը DRM News-ի եթերում։

Թրամփը պարզաբանել է, որ խոսքը Մերձավոր Արևելքի երկրների հետ կապված իրավիճակի մասին չէ, այլ բացառապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *