Բենզինի թանկացման պատճառով Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել


Աշխարհ


Սիրիայի մի քանի նահանգներում բողոքի ակցիաներ են սկսվել՝ իշխանությունների կողմից նավթամթերքի գները բարձրացնելու որոշման պատճառով։ Ակցիաների մասնակիցները փակել են մի քանի ավտոճանապարհներ, այդ թվում՝ միջազգային Մ-5 մայրուղին։

Syria TV-ն հաղորդում է Հալեպ, Իդլիբ, Հասաքե, Ռաքքա եւ Դեյր էզ-Զոր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։ Հեռուստաալիքը հրապարակել է խոշոր հրդեհների կադրեր. ցուցարարները փակում են ճանապարհները եւ դրանց վրա այրում անվադողեր։ Որոշ քաղաքներում ակցիաների մասնակիցները թույլ չեն տալիս նավթատար մեքենաներին երթեւեկել։

Սիրիայում վառելիքի գները սահմանում է էներգետիկայի նախարարությանը կից հատուկ հանձնաժողովը։ Սեպտեմբերի 12-ին հանձնաժողովը բարձրացրել է բենզինի, գազի եւ դիզվառելիքի գները՝ 25-40 տոկոսով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *