Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացման դանդաղեցմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին՝ տեխնոլոգիայի քննադատներին անվանելով «շատ բացասական ուժեր»։

«Մենք արհեստական բանականության ոլորտում առաջ ենք Չինաստանից։ Մենք աշխարհի տեխնոլոգիապես ամենազարգացած երկիրն ենք, և, անկեղծ ասած, ես ուզում եմ, որ այդպես էլ մնա, քանի որ ով էլ հաղթի արհեստական բանականության մրցավազքում, նա էլ կհաղթի վերջում», – նշել է Թրամփը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կարող է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ սահմանափակումներ կիրառել ՏՏ ընկերությունների նկատմամբ, սակայն տեխնոլոգիայի շատ քննադատներ ներկայում նշում են ռիսկեր, որոնք, նրա խոսքով, «չեն լինի»։

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 12-ին, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեին հրապարակել է էսսե, որում առաջարկել է դանդաղեցնել ամենաառաջադեմ արհեստական բանականության մոդելների մշակումը՝ ընկերություններին և կառավարություններին ավելի շատ ժամանակ տալու անվտանգության միջոցառումներ մշակելու համար։ Ամոդեին նշել է, որ արհեստական բանականության մոդելների աճող ներուժը և դրանց ինքնակատարելագործման ունակությունն անհանգստացնում են իրեն։ Նույն օրն Ամոդեիի առաջարկին աջակցել են OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը և Իլոն Մասկը։ Reuters-ի հետ զրույցում Ալտմանը նշել է, որ չի ցանկանում, որ ֆինանսական խթանները ստվեր գցեն անվտանգության հետ կապված մտահոգությունների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *