Ծավի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով. ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ահազանգի հիման վրա կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ջրի մեջ սնդիկի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի շեմը։

Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:

Միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *