Կարո՞ղ է պարզվի՝ ձեզ համար Ստեփանակերտը Խանքենդի է, Արարատն էլ՝ Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան

Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն: Հանում եք համազգայինի վերաբերյալ ցանկացած նշում, ազգային որևէ բան փորձում եք չթողնել, փորձում եք Հայաստանը պառակտել Սփյուռքից, պատնեշ եք դնում հայության երկու հատվածների միջև, փոխանակ ամրապնդեք այդ կապը:

Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա նշել է, որ հարցում կուղարկի ՏԿԵՆ, որ հստակ նշվեն Տիգրանաշենի կոորդինատները, որ հանկարծ նոր Տիգրանաշեն չծլի:

«Կարո՞ղ է պարզվի՝ ձեզ համար Ստեփանակերտը Խանքենդի է, Արարատ սարն էլ Աղրիդաղ է»,- ասել է Խաչատրյանը:

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *